Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

Ապաշնորհ ու անփույթ քաղաքականության արդյունքը

Ապաշնորհ ու անփույթ քաղաքականության արդյունքը
03.07.2024 | 06:55

Ասում է` բյուջետային ծախսերի 80%-ը ժառանգել ենք նախկինից։ Սա այն դեպքն է, երբ անհաջող ներդաշնակվում են հիմարությունն ու կեղծիքը։ Հիմարություն է այն, որ պարտադիր բյուջետային ծախսերը, օրինակ, աշխատավարձ, թոշակ, նպաստ, ամորտիզացիա և այլն, չես կարող ուղղակի չժառանգել։ Իշխանությունը տալուց 2018-ին հո թոշակառուներին չէի՞ն շարելու գնդակահարեն, հետո տան, կամ, ասենք, պետական ու կրթական հաստատությունները չէի՞ն լուծարելու: Կեղծիք է այն, որ բյուջետային շատ ծախսեր ուղղակի նոր են ավելացել` հենց իրենց ապաշնորհ ու անփույթ քաղաքականության արդյունքում, օրինակ, այլընտրանքային հարկադրված ճանապարհների անցկացում, պատերազմում ունեցած հազարավոր զոհերին ու տուժածներին տրամադրվող հատուցումներ, հարյուր հազարից ավել բռնի տեղահանվածների սոցիալական օժանդակություն, միլիարդների կորսված սպառազինության վերականգնում և այլն։ Ու այդ ամենով հանդերձ, արտաքին պետական պարտքի կրկնապատկում։

Պետության ղեկավարը կարող է ինչ-որ տեղ սրիկա լինել, բայց ապուշ լինել չի կարող։ Սա էլ չինացիներն էին ասում ժամանակին։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1461

Մեկնաբանություններ